Friday, 29.03.2024, 14:41



Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Արսեն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:


30-ամյա Արսեն Սարգսյանը, որ նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, խնամքին երկու անձ կա, մեղադրվում է և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մտավոր հետամնաց աղջկա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի ու դատավճռի` 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 12-13-ի սահմաններում նա Դավթաշենում պատահաբար հանդիպել է մտավոր հետամնաց է.-ին: Աղջիկը մո ... Read more »
Views: 1190 | Added by: Admin | Date: 20.11.2012 | Comments (2)



Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Անանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի` 31-ամյա Կարեն Անանյանը 2011 թվականի օգոստոսի 31-ի կեսգիշերին «Արաբկիր» զբոսայգու մոտ` մայթեզրին, իրեն պատկանող «Սայգա-204» տեսակի որսորդական օդաճնշիչ զենքից վիճաբանության ժամանակ կրակել էր իր երեխայի կնքահայր Արսեն Պեպանյանի վրա` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Անանյանին մեղադրանք է առաջադրված դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն այդ արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա դիրքորոշումն այն է, որ կրակոցն արձակվել է անզգուշաբար, իր և Արսեն Պեպանյանի միջև որևէ վիճաբանություն չի եղել, և ինքը ... Read more »
Views: 622 | Added by: Admin | Date: 20.11.2012 | Comments (0)


Գրանցվել է երկրաշարժ՝ ՀՀ տարածքում
Գրանցվել է երկրաշարժ՝ ՀՀ տարածքում



ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին
տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել է 6.6
մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար
քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ
խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9
բալ:

Երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում՝ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում, 4-5 բալ ուժգնությամբ:

Երևան քաղաքում այն գրանցվել է 3-4 բալ:

Հղում 1in.am
... Read more »
Views: 811 | Added by: Admin | Date: 11.08.2012 | Comments (0)


Հայաստանը պետք է որպես խայծ
Հայաստանը պետք է որպես խայծ



Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
ՌԴ նախագահ Պուտինը սենսացիոն հայտարարություն էր արել Վրաստանի հետ չորս
տարի առաջ տեղի ունեցած հնգօրյա պատերազմի վերաբերյալ, որ տեղի էր ունեցել
Հարավային Օսիայում: Պուտինը, պատասխանելով ռուսաստանցի լրագրողի հարցին,
հայտարարել էր, որ Ռուսաստանն այդ պատերազմում գործել է դրանից երկու տարի
առաջ մշակված հատուկ պլանի համաձայն, որով Հարավային Օսիայում
աշխարհազորայիններ է պատրաստել: Այդպիսով, ՌԴ նախագահը փաստորեն հայտարարել
է, խոստովանել է, ընդունել է, որ օգոստոսյան պատերազմի իրական նախաձեռնողը
եղել է Ռուսաստանը, որը նպատակային կերպով պատրաստվել է Վրաստանի դեմ
ռազմական օպերացիային: ... Read more »

Views: 728 | Added by: Admin | Date: 09.08.2012 | Comments (0)





Հուլիսի 25-ին Apple ընկերությունը
թողարկեց համակարգիչների համար նախատեսված իր նոր օպերացիոն համակարգը՝ OS X
10.8 Mountain Lion անվանվամբ: Փաստորեն այս համակարգը Apple-ի
ամենահաջողված ծրագրային ապահովումներից մեկն է, քանի որ ընդամենը մի քանի
օրում արդեն ներբեռնվել է 4 միլիոն օրինակ: Համեմատության համար նշեմ, որ
օպերացիոն համակարգի նախորդ տարբերակի 6 միլիոն օրինակ ներբեռնվել  է
ընդամենը 2 ամսում: OS X 10.8 Mountain Lion համակարգը կարող եք ձեռք բերել
App Store-ից ընդամենը 19.99$-ով:

Հղում armblog.net
... Read more »
Views: 795 | Added by: Admin | Date: 07.08.2012 | Comments (0)

Երգչուհի Բեյոնսեն շարունակում է աշխատել Երգչուհի Բեյոնսեն շարունակում է աշխատել

Ջեյ Զին որոշել է որոշ ժամանակ անցկացնել դստեր` Բլու Այվիի հետ, բայց Բեյոնսեն կանգ առնել չի պատրաստվում:

People–ը գրում է, որ 30-ամյա երգչուհին ասել է, որ վերադարձել է աշխատանքի: Այնուամենայնիվ, երգչուհին խոստովանել է, որ նման դադարից հետո ինքը բավական նյարդայնանում է՝ կրկին աշխատանքի վերադառնալով։

«Ես հաճույք եմ ստանում մայրիկ լինելուց: Իսկ այժմ թվում է, թե ես վերադառնում եմ իմ հին աշխատանքին, և դա տարօրինակ է»,– ասել է երգչուհին:

Միևնույն ժամանակ երգչուհին կարևորել է ընտանիքից դուրս սեփական կյանքն ունենալը, քանի որ, ինչպես ինքն է ասել, կարևոր է ունենալ «սեփական կիրքը»:


Հղում 1in.am
... Read more »
Views: 745 | Added by: Admin | Date: 26.05.2012 | Comments (0)

Երկու գլխից երկու մարմին Երկու գլխից երկու մարմին

2003 թվականից ի վեր Հայաստանում իշխանական համակարգը գործում է կոալիցիոն սկզբունքով: Ըստ էության, այդ սկզբունքը գործում է նույնիսկ 1995 թվականից ի վեր, քանի որ այդ տարի տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը, որը փաստացի առաջինն էր Հայաստանի անկախությունից հետո, խորհրդարանական մեծամասնությունը կազմվեց Հանրապետություն նախընտրական բլոկով:

Այսինքն` հետընտրական կոալիցիան ձևավորվել էր դեռևս ընտրությունից առաջ, և մի շարք կուսակցություններ հանգրվանել էին այդ բլոկում` ՀՀՇ հրամանատարության ներքո: 1999 թվականին էլ, ըստ էության, եղավ կոալիցիոն խորհրդարան՝ ՀԺԿ-ՀՀԿ, ի դեմս «Միասնություն» դաշինքի, պարզապես կրկին նախընտրական կոալիցիայի տեսքով: 2003 թվականից հետո կոալիցիաները լինում էին հետընտրական: Ի՞նչն էր տարբերությունը: Թերևս այն, որ դրանք արդեն փորձ էր արվում առ ... Read more »
Views: 849 | Added by: Admin | Date: 26.05.2012 | Comments (0)

1 2 3 4 5 »

www.imblog.ucoz.com © 2024