Thursday, 16.05.2024, 14:56

Main » 2012 » January » 31 » Ադրբեջանում գազատար է պայթել
02:05
Ադրբեջանում գազատար է պայթել

Ադրբեջանում գազատար է պայթելԱդրբեջանում գազատար է պայթել

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պայթել է դեպի Ղազախ եկող կարևոր գազատարը: Դեպքը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.30-ին գազատարի 118-րդ կիլոմետրի հատվածում: Պայթյունից հետո բռնկվել է ուժեղ հրդեհ: 

Հրդեհի բոցերը հասել են 100 մետր բարձրության և նկատելի էին 10 կիլոմետր հեռավորությունից: Դեպքի վայր են ժամանել 3 հրշեջ մեքենա և գազային ոլորտի աշխատակիցներ: Սակայն բարդ ռելիեֆը և սառցապատ ճանապարհը խոչընդոտում են նրանց աշխատանքին, ինչի համար էլ դժվարացել է հրդեհի մարումը: 

Տեղաբնակները հայտնել են, որ խողովակաշարի տարբեր հատվածներում նախկինում նույնպես դիտվել է գազի արտահոսք:

Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 533 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024