Wednesday, 15.05.2024, 05:09

Main » 2012 » March » 3 » «Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև
12:50
«Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև

«Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև «Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև

Թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է միջազգային իրավունքի հարթության վրա: Անհնար է հանգել որևէ պայմանավորվածության միջազգային իրավունքի շրջանակներից դուրս: Նախ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղը պատմական և վաղեմի ադրբեջանական տարածք է (մինչև 20-րդ դարի առաջին քառորդը միջազգային հանրությանն անծանոթ է եղել «ադրբեջանցիներ» բառը, փոխարենը Արևելյան Անդրկովկասում ապրող թյուրքական և իրանական ծագում ունեցող քոչվոր և կիսաքոչվոր մահմեդական ցեղախմբերի համար քաջ հայտնի է եղել «կովկասյան թաթարներ» բառը՝ այլ հավաքական անվանում չլինելու պատճառով.- 1in.am):

«Ղարաբաղ» բառը դա մերն է, հայերենով այդ բառը որևէ իմաստ չի նշանակում (միջնադարում պարսիկները տարածաշրջանի դաշտային մասն անվանում էին Բաղ-ե-Սեֆիդ (Սպիտակ այգի), իսկ լեռնային հատվածը Բաղ-ե-սիյահ (Սև այգի), որն էլ հետագայում թյուրքալեզու ցեղերը թարգմանեցին` անվանելով Ղարաբաղ.- 1in.am):

1923 թվականին Լեռնային Ղարաբաղին շնորհվեց ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի սահմաններում (դրանով իսկ 1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի կողմից վիճելի որակված տարածքների նշանակալի մասն ուղղակի բռնակցվեց Ադրբեջանին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի մի մասը՝ Գյուլիստան, Քարավաճառ, Քարահատ (Դաշքեսան), Բերձոր, Շամխոր և այլն.- 1in.am):

Անգամ խորհրդային ժամանակներում Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանները որևէ կերպ կապված չեն եղել (կապ չեն ունեցել) Հայաստանի վարչական սահմանների հետ, ինչը նշանակում էր, որ այն Ադրբեջանի ներսում փոքր մարզ էր (1926-1928 թվականներին հրատարակված քարտեզներում (ԽՍՀՄ ատլաս, Մոսկվա 1926 թ., Սովետական մեծ հանրագիտարան, Մոսկվա, 1926 թ., Կարմիր բանակի ռազմատեխնիկական գերատեսչության քարտեզներ, Դոնի Ռոստով, 1926-1928 թթ.) Հայկական ԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը ընդհանուր և բավական երկար սահման են ունեցել հենց Քարավաճառի (Քելբաջար) ու Բերձոր (Լաչին) շրջաններում.- 1in.am):

Ոչ մի երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք պետք է վերադարձնենք մեր տարածքները և մեր փախստականներին: Մենք դեմ չենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակվողները շարունակեն ապրել այնտեղ: Ադրբեջանը բազմազգ երկիր է: Պետք է վերականգնվեն միջազգային իրավունքի նորմերը:

Եթե Հայաստանը հաշվի առնի այն, որ իրավիճակը գնալով փոխվում է հօգուտ Ադրբեջանի, ապա նա կլքի գրաված տարածքները: Ադրբեջանական պետությունն ու ժողովուրդը երբեք անկախություն չեն տրամադրի Լեռնային Ղարաբաղին: Որքան շուտ Հայաստանը դա հասկանա, այնքան ավելի լավ: Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը տեսնել որպես անկախ պետություն, սակայն նա պետք է հետ կանգնի իր այդ դիրքորոշումից:

Մենք երբեք չենք համաձայնի դրան: Մենք հարցի լուծումը տեսնում ենք միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Մենք փորձում ենք դա անել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Ոչ ոք չի ցանկանում, որ վերսկսվի պատերազմը: Մենք չենք ցանկանում, որ նորից արյուն թափվի»:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 652 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024