Thursday, 16.05.2024, 13:03

Main » 2012 » May » 7 » Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը
13:35
Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը

Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը

Mac OS X Lion օպերացիոն համակարգի վերջին թարմացումը խոցելի է, ինչը վտանգ է ներկայացնում օգտատերերի անձնական տվյալների համար: Այս մասին գրում է ZDNet-ը:

Mac OS X-ի 10.7.3 տարբերակում չկոդավորված ծածկագրերը պահպանվում են debug log-ում, ինչը կարող է հետաքրքրության օջախ դառնալ հաքերների և այլ օգտատերերի համար: Համակարգչում չկոդավորված ծածկագրի պահանումը Apple –ի ինժեներներից մեկի սխալն է:

Ծածկագրերի արտահոսքը Mac OS X 10.7.3-ի բոլոր օգտատերերին չի սպառնում, այլ միայն նրանց, ովքեր նոր թարմացման անցնելուց հետո շարունակում են օգտվել կոդավորման հին համակարգից՝ FileVault-ից:

Սխալի մասին առաջին անգամ օգտատերերը բարձրաձայնել են փետրվարի 6-ին: Apple –ի համակարգչային անվտանգության մասնագետ Դեվիդ Էմերի խոսքով՝ սխալը դեռևս չի ուղղվել:

Mac OS X 10.7 օպերացիոն համակարգը, որը հայտնի է Lion ծածկանվամբ, թողարկվել է 2011-ի հուլիսին: Այնուհետև Apple –ը մի քանի թարմացումներ է թողարկել: Վտանգ պարունակող թարմացումը շուկա է դուրս բերվել 2012-ի փետրվարին:

Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Views: 624 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024