Wednesday, 15.05.2024, 08:03

Main » 2012 » March » 3 » Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով
18:25
Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով

Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով

Jacksonville.com կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարությունների մեջ մեղադրվող 49-ամյա Արթուր Մանասարյանը: Վերջինս 9 կեղծ ընկերություն էր բացել և ապահովագրական գումարներ ստանալու նպատակով 7,4 մլն դոլարի վճարման ենթակա հաշիվներ ուղարկել: Նրանից նաև 1,8 միլիոն դոլար կբռնագանձվի հօգուտ ԱՄՆ դաշնային կառավարության:

Արթուր Մանասարյանի հանցակիցներն են եղել 28-ամյա Խորեն Գասպարյանը, որին 20 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք է սպառնում, և 57-ամյա Գեղամ Սարգսյանը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտվեց խոշոր զեղծարարություն բժշկական օգնության համակարգում, որի արդյունքում ձերբակալված խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը՝ «Պզո»-ն։

Խմբավորումը գրանցել էր գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար վճարման ենթակա կեղծ հաշիվներ ուղարկել՝ ապահովագրական գումարներ ստանալու համար:
Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 628 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024