Monday, 29.04.2024, 16:23

Main » 2012 » November » 20 » Արսենն ու իր երկու ընկերը Հրազդանի ափին բռնի սեքսուալ գործողություններ էին կատարել հիվանդ աղջկա նկատմամբ
01:17
Արսենն ու իր երկու ընկերը Հրազդանի ափին բռնի սեքսուալ գործողություններ էին կատարել հիվանդ աղջկա նկատմամբ


Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Արսեն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:


30-ամյա Արսեն Սարգսյանը, որ նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, խնամքին երկու անձ կա, մեղադրվում է և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մտավոր հետամնաց աղջկա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի ու դատավճռի` 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 12-13-ի սահմաններում նա Դավթաշենում պատահաբար հանդիպել է մտավոր հետամնաց է.-ին: Աղջիկը մոտեցել է Արսենին, ասել, թե կորել է ու խնդրել է օգնել, որ զանգահարի եղբորը և հայտնի իր տեղը: Արսենը զգացել է, որ աղջիկը տարօրինակ է, օգտվել է նրա անօգնական վիճակից, խաբել է, համար 13 երթուղայինով տարել «Շողակաթ» հեռուստաընկերության շենքի հարակից այգի: Քիչ անց նրա կանչով այնտեղ են եկել գործով չպարզված երկու ընկերները: Աղջկան խաբել են, թե տուն կտանեն, բայց նախ իրար հետ հաց են ուտելու: Մոտակա մթերային խանութից մթերք են գնել ու ոգելից խմիչք, աղջկան տարել են Բագրատունյաց պողոտայի «Մայակ» բենզալցակայանի հետնամասում` Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը: Երեք երիտասարդները ստիպողաբար աղջկան խմեցրել են, ապա բռնություն գործադրելով` նրա կամքին հակառակ բռնի սեքսուալ գործողություններ կատարել նրա նկատմամբ ու դիմել փախուստի:

Արսեն Սարգսյանը թաքնվել է նախաքննական մարմնից: Նա արգելանքի տակ է առնվել 2012 թվականի մարտի 22-ին: Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու ցուցմունք է տվել, թե դեպքի օրը Դավթաշենում է եղել` աշխատանքի գնալու համար: Սպասել է աներոջը: Նրան է մոտեցել մի աղջիկ, խնդրել է բջջային հեռախոսը, որ զանգի: Քիչ անց աղջիկը հեռախոսը վերադարձրել ու ասել է, թե իրեն հարկավոր համարը չի պատասխանում: Ինքն էլ զանգել է աներոջն ու իմացել, որ այդ օրը չեն աշխատելու: Կրկին մոտեցել է աղջիկը, հետաքրքրվել` իրեն չե՞ն զանգահարել: Հետո պատմել է, թե մի քանի օր տուն չի գնացել, մնացել է ընկերոջ հետ, նախորդ օրն էլ գինի է խմել: Այդպես որոշ ժամանակ զրուցել են: Ինքն աղջկան ասել է, թե տուն պիտի գնա, բայց նա խնդրել է, որ մնա: Ինքը չի մերժել այդ խնդրանքը ու համար 13 երթուղայինով գնացել են Նժդեհի հրապարակ: Քայլել ու զրուցել են: Մթերային խանութից գարեջուր և կարկանդակներ է գնել, աղջկա հետ իջել են Հրազդան գետի ափը: Կերել-խմել են, շարունակել են ըստ երևույթին` հետաքրքիր զրույցը: Հանկարծ աղջիկը գարեջուրը թափել է կարկանդակների վրա: Ինքը նուրբ դիտողություն է արել, իսկ աղջիկը կոպիտ ձևով հայհոյել է: Ինքը զայրացել ու մեկ անգամ ապտակել է նրան: Մոտեցել են երկու տղա, հարցրել են, թե ի՞նչ են անում այդտեղ, ո՞վ է այդ աղջիկը: Ինքն ասել է` անծանոթ աղջիկ է, ու գնացել է` աղջկան թողնելով այդ տղաների հետ: Աղջկա հետ ինքը բռնի սեքսուալ գործողություններ չի կատարել:

Դատարանի հարցին, թե մեղավոր չլինելու դեպքում ինչո՞ւ է թաքնվել քննությունից, Արսեն Սարգսյանը չի կարողացել պատասխանել: 2012 թվականի ապրիլի 13-ին տուժող աղջիկն առերես հարցաքննվել է Արսեն Սարգսյանի հետ ու պնդել է, թե հենց այդ Արսենին է հանդիպել Դավթաշենում, նա է իր երկու ընկերների հետ բռնի գործողություններ կատարել իր նկատմամբ:

Աղջիկը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը առաջին անգամ պիտի գնար ուսումնարան, որտեղ վարսավիրություն պիտի սովորեր: Ուսումնական առաջին օրն էր: Ինքը Երևանի թաղամասերը չգիտի, ինքնուրույն ոչ մի տեղ չի գնացել: Իրենց տնից մինչև ուսումնարան մի քանի կանգառ է, իրեն պիտի ուղեկցեր եղբայրը, բայց եղբորն այդ օրը չի հանդիպել, նստել է երթուղային տաքսի, սխալվել ու գնացել է մինչև վերջին կանգառը: Իջել ու տեսել է, որ իրեն անծանոթ վայրում է: Մոտեցել է մի երիտասարդի, որի անունը հետո իմացել է, որ Արսեն է: Հարցրել է, թե որտեղ է իրենց ուսումնարանը: Արսենն ասել է, որ այդ վայրում ուսումնարան չկա: Փորձել է Արսենի հեռախոսով զանգահարել եղբորը, բայց չի կարողացել: Արսենը համոզել է, որ մնա, իրար հետ հաց ուտեն, հետո տուն կտանի: Եկել են Արսենի երկու ընկերները: Մթերք են գնել, իջել են գետի ափը: Այնտեղ ստիպել են, որ ինքը խմի, հետո` շորերը հանի, հետո էլ բռնի գործողություններ են կատարել ու հեռացել: Ինքը հայտնվել է Երևանյան լճի մոտով անցնող փողոցում...

Երևանյան լճի հարակից շինանյութի վաճառակետում որպես խոհարար ու հավաքարար աշխատող կինը դեպքի օրը, ժամը 22-ի սահմաններում տեսել է աղջկան` կոշիկները պատռված, գզգզված: Կնոջ հանգուցյալ ամուսինը նույն վաճառակետում բեռնատարի վարորդ էր աշխատում այն ժամանակ: Տեսնելով աղջկա պատռված կոշիկները` նա խղճացել է, ասել է` արի կոշիկներդ ամրացնեմ: Աղջիկն այդ ընթացքում կնոջը պատմել է, թե երեք տղաներն ինչեր են արել իրեն: Կինը գնացել է, որ նրա համար հողաթափեր բերի, մինչև հետ է եկել, աղջիկն արդեն գնացել էր:

Աղջիկը տուն չի վերադարձել երկու օր: Հայտնվել է գիշերը` պատռված կոշիկներով ու շորերով, ակնհայտ բռնության հետքերով: Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ աղջիկը ենթարկվել է սեքսուալ բռնությունների:

Ինչո՞ւ էր Դավթաշենում կորած աղջիկը մոտեցել հենց Արսենին: Այդ օրը նրան եղբայրը պիտի ուղեկցեր, ու նրա մտքում, երևի եղբոր պատկերն է եղել`որպես հույս, որպես տան ճամփան գտնելու հնարավորություն: Արսենին նմանեցրել էր եղբորը կամ մոտեցել էր` ինչպես եղբորը կմոտենար, ինչպես եղբորը կվստահեր: Նա չէր պատկերացրել, թե ինչ վտանգներ կան մեծ քաղաքի փողոցներում անգամ օրը ցերեկով: Չէր պատկերացրել, որ կարող են օգտվել իր դյուրահավատությունից ու անօգնականությունից: Աղջիկը մտավոր հետամնաց էր, հիվանդ էր, փաստորեն, ու նրան նեղացնելը, նրա նկատմամբ բռնանալը նույնն էր, թե երեխայի նեղացրին ու երեխայի նկատմամբ բռնացան: Միայն թե աղջիկն այն աստիճանի հիվանդ չէր, որ չհիշեր իրեն նեղացնողին ու չճանաչեր նրան...

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով մեղավոր է ճանաչել Արսեն Սարգսյանին ու դատապարտել 6 տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը: Նա միջնորդել է բեկանել դատավճիռը, ուղարկել նույն դատարան` այլ կազմով նորից քննելու կամ` անպարտ ճանաչել Սարգսյանին ու արդարացնել, իսկ մեղադրական ակտ կայացնելու դեպքում` նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ: Մի խոսքով` հնարավոր բոլոր տարբերակները միջնորդել է:

Վերաքննիչ քրեական դատարանն արդեն երկու անգամ հետաձգում է բողոքի քննությունը` պաշտպանի մասնակցության հետ կապված խնդիրների պատճառով: Այս անգամ բողոքի քննությունը հետաձգվեց` նոր պաշտպան ներգրավելու համար:


Հղում 1in.am

Views: 1195 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 2
2 TrealdPem  
0
Детский комплекс складной Масяня с платформой для горки.Прочные стальные и деревянные конструкции ДСК рассчитаны сразу на нескольких детей. Уличный детский спортивный комплекс для дачи может иметь различную комплектацию, которая зависит от модели. Спортивные кольца, канаты, лестницы, качели и многое другое будут способствовать правильному развитию физической формы ребенка. Любой детский дачный спортивный комплекс, предлагаемый нами, соответствует строжайшим нормам безопасности и изготавливается из экологически чистых материалов.
https://motorka.org/motory/podvesnie_lod_motory/salut/1474-plm-salut-3.html
http://www.x-bikers.ru/foto/fotogalerea.php?id=42272
http://velorogi.ru/travels/put_ermaka3.html

*Возможны оптовые поставки в: Россия , Казахстан , Беларусь .Самое простое упражнение – вис на кольцах. Со временем упражнение можно усложнить, попросив малыша во время виса поднимать вперед ножки – сначала согнуты, потом, усложняя упражнение – прямые.

1 Catherinajica  
0
Ηеllо аll, guуs! Ι knоw, mу mеѕѕаgе mаy be too ѕpеcifiс,
Вut mу ѕіster fоund niсе mаn hеrе and thеу mаrriеd, ѕо hоw about mе?ǃ :)
I аm 24 years old, Саthеrinа, frоm Ukraine, I know Englіsh аnd Germаn languageѕ alѕо
Аnd... I havе ѕpесіfic dіѕеase, nаmеd nуmphomaniа. Ԝho know whаt iѕ thіѕ, cаn undеrstаnd mе (bettеr to saу іt іmmediatelу)
Ah уеѕ, Ι cоok vеrу tаstyǃ and I lоvе nоt only cооk ;))
Im reаl girl, nоt prоstіtutе, and lookіng fоr sеriоus аnd hot relаtіonship...
Аnywау, yоu сan fіnd mу profile hеrе: http://lucquinimab.tk/user/20296/

Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024