Thursday, 16.05.2024, 06:51

Main » 2012 » May » 7 » Համատեղ խայտառակության օրը
13:28
Համատեղ խայտառակության օրը


Համատեղ խայտառակության օրը Համատեղ խայտառակության օրը

Մայիսի 6-ը պայքարի վերջին օրն է, հայտարարում էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը մայիսի 3-ի նախընտրական վերջին հանրահավաքի հարթակից, որտեղից այդ օրը նաև Գագիկ Ծառուկյան էին ցիտում ավազակապետության դեմ պայքարի առաջամարտիկները: Այսօր մայիսի 7-ն է, ու հետևելով ԿԸՀ ամփոփագրերին՝ պարզ է դառնում, որ մայիսի 6-ը իսկապես պայքարի վերջին օրն էր, պարզապես այն օրը, երբ պարզ դարձավ, որ պայքար արդեն վաղուց չկա, այլ կա ինտրիգների մեջ խորամուխ եղած և իշխանության տարբեր սեգմենտների հետ տարատեսակ պայմանավորվածությունների ցանցում խճճված մի ընդդիմություն, որի համար մայիսի 6-ն իսկապես վերջին օրն էր, որովհետև այդ ընդդիմությունն այդ օրը ցույց տվեց իր անկենսունակությունն ու ոչ ադեկվատությունը իրավիճակին: Այդ ընդդիմությունը մտել էր իշխանական կանոններով իշխանության դեմ խաղալու, ու պարտությունը միանգամայն տրամաբանական էր, որովհետև այդ կանոններով Հայաստանում միշտ հաղթել է, հաղթում է և հաղթելու է իշխանություն կոչվածը:

Կարելի է մեղադրել հասարակությանը, ասել, որ այդ հասարակությունը չեկավ ու ձայն չտվեց ընդդիմությանը, ասել, որ հասարակությունը կաշառվեց, վախեցավ, ընկրկեց: Հայաստանում բոլոր տեսակի ընդդիմությունները իրենց անհաջողությունները մշտապես այդպես բարդել են հասարակության վրա, սպասել են, որ հասարակությունն անի իրենց գործը, իսկ իրենք վայելեն միայն դափնիները: Մինչդեռ հասարակությունն ամենից լավն է զգում, թե ինչ կանոններով է խաղը, և ըստ այդ զգացողության ու գիտակցումի էլ ընտրում է անտարբերությունը:

Մայիսի 6-ի ընտրության պատկերն իսկապես խայտառակ է, խայտառակ է թե՛ արտաքին դրսևորմամբ, թե՛ ներքին բովանդակությամբ: Բայց մի՞թե որևէ մեկը ավելին էր սպասում իշխանությունից: Մի՞թե որևէ մեկն ավելին էր սպասում՝ տեսնելով այն ցուցակներն ու թեկնածուներին, որոնց ներկայացրել էր իշխանությունը ընտրությունից առաջ: Մի՞թե որևէ մեկը հավատացել էր Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և սպասում էր, որ նա չպետք է կեղծի ընտրությունը: Մի՞թե որևէ մեկի համար պարզ չէր, որ Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել կամ վերընտրվել առանց կեղծիքի: Մի՞թե պարզ չէր, որ Հայաստանում սպասվում են «ավանդական» ընտրություններ, որոնք հնարավոր էր կանխել միմիայն ոչ ավանդական մարտավարությամբ և վարքով: Բայց ընդդիմությունը հետևողականորեն գնաց այդ «ավանդականին» ընդառաջ: Ավելին, հարստացրեց այդ ավանդականը նոու-հաուներով՝ փնովել իշխանության մի մասին և դրա դեմ պայքարել՝ մյուս մասին վեր բարձրացնելով:

Խոսքը, բնականաբար, Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան»-ի համագործակցության մասին է, որը ևս մի ծանրակշիռ փաստարկ էր հասարակության հիասթափությունն ու անտարբերությունը խորացնելու և այդ միջոցով Սերժ Սարգսյանին ընտրակեղծարարության հսկայական խոպան դաշտ ապահովելու հարցում: Եվ այս իմաստով մայիսի 6-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ կմտնեն ոչ թե կեղծիքներով, խայտառակ բնույթով, ինչը մեր երկրի համար ամենևին նորություն կամ անսպասելի բան չէ, այլ պատմության մեջ այս ընտրությունները կմտնեն երևի թե հենց այն աննախադեպ հանգամանքով, որ առաջին անգամ ընտրությունների կեղծման գործում, կամա թե ակամա, իշխանությանը լայն հնարավորություններ ընձեռել է ընդդիմությունը՝ իր քայլերով խորացնելով հանրային ապատիան, ինչը ընտրակեղծարար իշխանության համար ամենացանկալի պարագան է:

Հղում 1in.am

 
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 
Views: 482 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024