Thursday, 16.05.2024, 07:54

Main » 2012 » January » 31 » «Հայաստան» հանրախանութի մի մասը շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ի տիրապետման տակ
01:49
«Հայաստան» հանրախանութի մի մասը շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ի տիրապետման տակ

«Հայաստան» հանրախանութի մի մասը շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ի տիրապետման տակ«Հայաստան» հանրախանութի մի մասը շարունակում է մնալ «Ամերիաբանկ»-ի տիրապետման տակ

ԴԱՀԿ ծառայությունը դեռևս չի արձագանքել Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչների դիմումին: Այսօր այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Փայլակ Հայրապետյանի փաստաբանական խմբի անդամ Վահագն Բալաբեկյանը: Ըստ նրա, անցած ուրբաթ իրենք փորձել են մուտք գործել «Ամերիաբանկ»-ի կողմից «Հայաստան» հանրախանութի առևտրի կենտրոնի «զավթված» տարածքները, սակայն չեն կարողացել դա անել, քանի որ բանկի ներկայացուցիչները նրանց թույլ չեն տվել: Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչները դիմել են ԴԱՀԿ-ին: Սակայն, փաստաբանի տեղեկություններով`ԴԱՀԿ-ն դեռևս չի արձագանքել, և նրա ներկայացուցիչները «Հայաստան» հանրախանութ չեն ներկայացել: 

««Ամերիաբանկ»-ի կողմից հարուցված վարույթ երևի թե չկա: Եթե հարուցվում է վարույթ, տեղեկացնում են և՛ պարտապանին, և՛ պարտատիրոջը, տրամադրվում են որոշման վերաբերյալ նյութեր»,- ասաց Վահագն Բալաբեկյանը: Այն հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները չեն կատարում դատարանի որոշումը, պատասխանեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Թադևոսյանը բավարարել էր Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի միջնորդությունը և արգելել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և այլ անձանց խոչընդոտել Երևան Հր. Քոչար փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի` սեփականատիրոջ կողմից տիրապետմանը և օգտագործմանը: 

« «Ամերիաբանկ»-ը այստեղ առկա «այլ անձանց» բառակապակցությունը ոչ պարզ է համարում: Հավանաբար այս կարծիքին է նաև ԴԱՀԿ-ն, և կա երկուստեք համաձայնություն: Բանկը ցանկանում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում դիմի դատարան և պարզաբանում խնդրի»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ դա օրինական լծակ է, և ԴԱՀԿ-ն նույնպես կարող է վարույթը կասեցնել մինչ պարզաբանում ստանալը: Փաստաբանը խնդրի լուծումը տեսնում է օրինական ճանապարհով. դատարանը պետք է պարզի, թե ով է ճիշտ: Նա համոզված նշեց, որ իրենց ներկայացրած փաստարկները հիմնավորված են: 

Հիշեցնենք, որ հունվարի 25-ից «Ամերիաբանկ»-ը «բռնագրավել» է իր մոտ գրավադրված «Հայաստան» հանրախանութի տարածքի մի մասը:

Հղում 1in.am


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 562 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024