Monday, 29.04.2024, 13:34

Main » 2012 » August » 9 » Հայաստանը պետք է որպես խայծ
18:02
Հայաստանը պետք է որպես խայծ


Հայաստանը պետք է որպես խայծ
Հայաստանը պետք է որպես խայծ



Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
ՌԴ նախագահ Պուտինը սենսացիոն հայտարարություն էր արել Վրաստանի հետ չորս
տարի առաջ տեղի ունեցած հնգօրյա պատերազմի վերաբերյալ, որ տեղի էր ունեցել
Հարավային Օսիայում: Պուտինը, պատասխանելով ռուսաստանցի լրագրողի հարցին,
հայտարարել էր, որ Ռուսաստանն այդ պատերազմում գործել է դրանից երկու տարի
առաջ մշակված հատուկ պլանի համաձայն, որով Հարավային Օսիայում
աշխարհազորայիններ է պատրաստել: Այդպիսով, ՌԴ նախագահը փաստորեն հայտարարել
է, խոստովանել է, ընդունել է, որ օգոստոսյան պատերազմի իրական նախաձեռնողը
եղել է Ռուսաստանը, որը նպատակային կերպով պատրաստվել է Վրաստանի դեմ
ռազմական օպերացիային:

Վրաստանի իշխանությունն արդեն արձագանքել է
փոխարտգործնախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակներով՝
ասելով, որ դա աննախադեպ մանրամասն խոստովանություն է Պուտինի շուրթերից,
ինչը արժանի է ուշադրության:

Հատկանշական է այստեղ այն, որ
Ռուսաստանի այդ աննախադեպ խոստովանությունը տեղի է ունենում Հայաստանի
նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որում հարց տալու եզակի
հնարավորությունը ռուսական լրատվամիջոցները, չգիտես ինչու, օգտագործում են
հենց այդ հարցը տալու, քառամյա վաղեմության դեպքերին անդրադառնալու համար՝
փոխանակ հայ-ռուսական կամ ռեգիոնալ հարաբերությունների ներկայիս
իրողություններով հետաքրքրվելու: Այսինքն՝ ակնհայտ է, որ հարցը հենց Կրեմլի
հետ էլ նախապատրաստված է, և ամենևին պատահական չէ, որ նման պատասխան
պարունակող հարցը հնչում է Հայաստանի նախագահի ներկայությամբ:

Այլ
կերպ ասած՝ Ռուսաստանը փորձում է բավական անհարմար իրավիճակ ստեղծել
Հայաստանի համար, որովհետև Պուտինի հայտարարության, այսպես ասած, աուրան
ակամայից ընկնում է նաև այդ պահին նրա կողքին կանգնած Սերժ Սարգսյանի վրա
էլ: Իհարկե, Վրաստանի իշխանության համար թերևս միանգամայն հասկանալի է
Պուտինի այդ խորամանկ քայլը, և հազիվ թե պաշտոնական Թբիլիսին այստեղ որևէ
խնդիր ունենա Երևանի հետ:

Հետաքրքրականը հենց Ռուսաստանի քայլն է,
որով հերթական անգամ դրսևորվում է, որ Մոսկվան Երևանը դիտարկում է որպես
ռեգիոնալ հարաբերություններում Վրաստանի հետ հարաբերության գործիք, երբ
հայ-վրացական հարաբերություններում տարբեր մանր ու մեծ սադրանքների միջոցով
Կրեմլը ցանկանում է միավորներ կուտակել Վրաստանի հետ իր հարաբերության
հաշվեկշռում: Իսկ այդ ամենը լավագույնս է վկայում, թե իրականում ինչի համար
է Հարավային Կովկասում Մոսկվային պետք Հայաստանը: Այն պետք է որպես
բազմանգամյա օգտագործման խայծ՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ զանազան
տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար:



Հղում 1in.am

Views: 733 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024