Thursday, 16.05.2024, 07:12

Main » 2012 » April » 16 » Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը
01:50
Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը

Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը (լուսանկարներ) Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը

Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Այս մասին հայտնում է aravot.am կայքը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։

Հ. Սարգսյանը կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ: Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան են բերել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ովքեր դիմակավորված են եղել և զինված: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել է դատարանին, որպեսզի կասկածյալ Հ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Քիչ առաջ դռնփակ դատական նիստը ավարտվել է, և դատավոր Ռուբեն Ներսիսյանն անցել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ Հ. Սարգսյանը ոստիկանության Անիի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել էին հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր, ով ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այդ օրը պետք է կայանար նրա ու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։

Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 514 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024