Thursday, 16.05.2024, 22:50

Main » 2012 » March » 13 » ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը
01:06
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի նոր իշխանություններին ցուցաբերվող օգնությունը և կոչ է արել նրանց հետևել երկրում մարդու իրավունքների պահպանմանը:

Երկուշաբթի օրն ընդունված որոշման համաձայն՝ ԱԽ–ն «իր խորին մտահոգությունն է հայտնում այն լուրերի կապակցությամբ, որ երկրում դեռևս շարունակվում են մարդկանց ապօրինի ազատազրկումները, ձերբակալությունները, խոշտանգումները և առանց դատավարության մահապատժի ենթարկելը»:

ՄԱԿ-ի ուժերը կօգնեն Լիբիայի իշխանություններին իրականացնել դեմոկրատական կառույցների կառավարումը, ընտրությունների անցկացումը, մարդու իրավունքների պահպանումը, կօգնեն պայքար մղել զենքի ապօրինի տարածման դեմ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև ընդունել է Լիբիայի զենք ներկրելու էմբարգոյի որոշումը:

Նշենք, որ 2011 թ. կեսերին Լիբիայում ապստամբություն սկսվեց Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, որը վերածվեց զինված պայքարի՝ ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև: Պայքարի արդյունքում իշխանության եկավ Ազգային անցումային խորհուրդը, իսկ Մուամար Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 1211 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Horsjureseasy  
0
Today is ethical indisposed, isn't it?

Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024