Thursday, 16.05.2024, 04:40

Main » 2012 » March » 7 » Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում
02:07
Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում

Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ իրեն կհաջողվի ոչ պաշտոնական միջավայրում շփվել Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 18-19-ը Քեմփ-Դևիդում կայանալիք «ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, որ G8–ի գագաթնաժողովը կկայանա ոչ թե Չիկագոյում, ինչպես նախապես պլանավորված էր (այստեղ մայիսի 20-21-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը), այլ` Քեմփ-Դևիդում:

«Սովորաբար մենք համատեղում ենք G8–ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն երկու անգամ գալ: Բայց «ութնյակի» գագաթնաժողովը տարբերվում է քիչ պաշտոնականությամբ, մենք բավականին բացահայտորեն խոսում ենք տարբեր հարցերի շուրջ: Մարդիկ նախընտրում են գտնվել ոչ պաշտոնական միջավայրում: Տարվա այդ ժամանակ Քեմփ-Դևիդում լավ կլինի: Եվ ես հնարավորություն կունենամ ժամանակ անցկացնել պարոն Պուտինի` Ռուսաստանի նոր նախագահի հետ: Իսկ հետո մենք բոլորս կմեկնենք Չիկագո»,- ասել է Բարաք Օբաման երեքշաբթի օրը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Բարաք Օբաման դեռևս չի հետևել աշխարհի մյուս երկրների ղեկավարների օրինակին և չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին` նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 508 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024