Thursday, 16.05.2024, 00:43

Main » 2012 » March » 13 » Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին
00:42
Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին

Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին

ՀՀԿ-ն չի ամաչում, դեռ մի բան էլ գովաբանում է իրեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման միտք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթի ներքաղաքական հատվածին:

«Խորը համոզմունք ունեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է: Ասում են, որ կենսաթոշակները 20 տոկոսով բարձրացել են ու դրանով հպարտանում են: Իսկ 20 հազար դրամի 20 տոկոսը 2 հազար դրամ է (4 հազար դրամ.- խմբ.): Թող տոկոսներով չխոսեն, թվերով խոսեն: ՀՀԿ-ն թվեր չի ասում, որովհետև դրանք խղճուկ են: Այնպես որ, ոչ մի առաջընթաց չկա: Հակառակը, արտաքին պարտքը փաթաթում են ժողովրդի վզին: Դրսից փողերը վերցնում են, լվանում են և դրսում էլ հարստանում»,- ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, ուր վերջինս խոսում է ՀՀԿ-ի և առաջիկա ընտրությունների մասին, Տիգրան Կարապետյանը նկատեց, որ քաղաքական այդ ուժը կեղծելու է ընտրությունների արդյունքները: «Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի: Ընտրությունները կեղծվելու են այնպես, ինչպես միշտ են կեղծվել: Բնակչության 30 տոկսը երկրում չէ, 30 տոկոսն էլ ընտրություններին չի մասնակցում, դրա համար էլ ինչ ուզեն՝ կգրեն: Երբ ընդդիմությունն ասում էր, որ պետք է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների անուններով ցուցակները, իշխանությունները դեմ էին գնում դրան: Ահա՝ որտեղ է թաղված շան գլուխը»,- ասաց ԺԿ նախագահը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ համամիտ է Սերժ Սարգսյանի ելույթի միայն մի հատվածին. այն է՝ Արցախը եղել է, կա և լինելու է հայկական:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 491 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024