Thursday, 16.05.2024, 08:54

Main » 2012 » March » 13 » Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան
01:09
Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան

Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀՀԿ համագումարին Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. պատճառը, ըստ խորհրդարանականի, ելույթում կարմիր թելի պես անցնող Սերժ Սարգսյանի՝ իրեն հավատալու խնդրանքն է: Այս մասին Սաֆարյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Սա նշանակում է, որ ելույթ գրողը Սերժ Սարգսյանին ի սկզբանե դրել էր խոցելի վիճակում: Խոսքում նշվում է այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսիք են հավատը, հույսը, որոնք վաղուց իշխանությունների վրա չեն տարածվում, ՀՀԿ հետ աղերս չունեն: Անկեղծ ասած, Սերժ Սարգսյանի փոխարեն չէի ընթերցի այդ ելույթը»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Խոսելով ելույթի այն հատվածի մասին, ուր ՀՀԿ ղեկավարը նշում է գալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական այդ ուժի նպատակադրվածության մասին՝ շահել ժողովրդի վստահության քվեն և ձևավորել կառավարություն, Սաֆարյանը նկատեց. «Մարզերից արդեն իսկ հավաստի տեղեկություններ ենք ստանում, որ իշխող կուսակցություններն ընտրակաշառքի գինը բարձրացրել են մինչև 20 հազար դրամ: Ինչպես կարելի է հավատալ արդար ընտրություններ անցկացնելու այդ կուսակցությունների հայտարարություններին»,- հարց հնչեցրեց խորհրդարանականը:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 572 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024