Thursday, 16.05.2024, 16:00

Main » 2012 » April » 16 » Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան
01:48
Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան

Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան

«Ոչ մի տարօրինակություն էլ չկա, էդ սուտ հարցումը, որը հրապարակվել է, Բաղրամյան 26-ում է կատարվել, որովհետև վերջին մեկ-երկու ամսվա ՕԵԿ-ի քարոզչությունը և Սերժ Սարգսյանի մասնակցությունը բերում է նրան, որ փորձում է ՕԵԿ-ի համար անցողիկ շեմ նկարել»,- «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում «Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի հրապարակած հարցման արդյունքների մասին կարծիք հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ ըստ այդ հարցման արդյունքների՝ եթե ընտրությունները լինեին այս շաբաթ, ընտրողների 24 %–ն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 22 %-ը` ԲՀԿ-ին, և 16 %-ը՝ ՕԵԿ-ին։ Նույն կուսակցությունների լիդերներն էլ հայտնվել էին առաջին տեղերում` Գագիկ Ծառուկյան՝ 20 %, Սերժ Սարգսյան՝ 19 %, Արթուր Բաղդասարյան՝ 17 %:

Կենտրոնի համակարգող Կարեն Վարդանյանը ՕԵԿ-ի 21 տոկոս վարկանիշը բացատրել էր արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության ոլորտներում կուսակցության կատարած ներդրումներով, մասնավորապես՝ պայմանավորված Սերգո Կարապետյանի անձի գործոնով:

Պետրոս Մակեյանն այս հանգամանքը ծիծաղելի համարեց` հայտարարելով. «Ինչպես Սերգո Կարապետյանը, և դրանից առաջ ՕԵԿ-ի գյուղնախարարը, ամենադատարկ, ամենաանհաջող նախարարներն են եղել գյուղատնտեսության ոլորտում: Եթե ՕԵԿ-ը «բարձր վարկանիշ» ունենար, նրանք պետք է այդ վարկանիշը իջեցնեին»:

Հետաքրքրվեցինք նաև` հնարավոր է՞, որ ՕԵԿ-ի բաժանած մուրաբաները, քարտերն են եղել վարկանիշի բարձր լինելու պատճառը։ Պ. Մակեյանն այս հանգամանքը բացառեց. «Եթե հիշում եք, Տիգրան Կարապետիչը, որ էդքան հեռուստացույց բաժանեց, ժողովուրդը նրան միևնույն է` շուտ մոռացավ, և արդյունքում այդ ընտրատարածքներից ոչ մի ձայն չստացավ, հիմա ի՞նչ, դրանց մուրաբեն էդքան քա՞ղցր էր, որ մարդկանց ուղեղներն այդքան էֆեկտիվ է աշխատում»:

Մակեյանին հարցրեցինք նաև, թե, ըստ իրեն, խորհրդարան անցնելու ի՞նչ շանսեր ունի ՕԵԿ-ը: «Հիշում եմ ՕԵԿ-ի ծնունդը, որ իրականացավ, նախ՝ Արթուր Բաղդասարյանը 95 թվականի սկզբից մեր կուսակցության հիմնադրի` Եգորյանի (խոսքը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր վաղամեռիկ Էդվարդ Եգորյանի մասին է- Լ.Խ.) գրկում էր նստած, հետո հայտնվեց Վանոյի գրկում: Երբ Վանո Սիրադեղյանն արդեն իշխանությունից զրկվեց, նա հայտնվեց Սերժ Սարգսյանի գրկում: Սերժ Սարգսյանն էլ երբ տեսավ ինչ «պոտենցիալ» ունի Արթուր Բաղդասարյանը, ձևավորեց այդ կուսակցությունը: Այն ժամանակ էլ մի բան չէր, բայց մեր խեղճ ժողովուրդը չէր կարող տեսնել բոյով-բուսաթով, սիրունիկ էդ տղայի մեջ ինչ է թաքնված: Սերժ Սարգսյանը դա հասկանում էր և կարողացավ այդ կադրը էֆեկտիվ օգտագործել 2008 թվականին, հիմա պարզ է, որ 2008-ից հետո նա դիակ է, գարշահոտությունը վրայից փչում է, բայց Սերժ Սարգսյանն ուզում է նրան նորից վերակենդանացնել»,- ասաց մեր զրուցակիցը` կարծիք հայտնելով, թե կյանքը ցույց կտա` ժողովուրդը թույլ կտա՞, որ այդ նկարչությունն իրականանա:

«ՕԵԿ-ը նորմալ ընտրության դեպքում ոչ մի տեղ չի ունենա, ի՞նչ տեղի մասին է խոսքը: Դա իմիտացիոն պրոցես է, ՕԵԿ-ը Հանրապետականի դուստր–ձեռնարկությունն է, և Սերժ Սարգսյանն ուզում է իր դուստր–ձեռնարկությունը պահել, կյանքի կոչել»:

Հղում 1in.am

 
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 474 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024