Wednesday, 15.05.2024, 20:13

Main » 2012 » March » 7 » Զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի ծնողների համար գերադասելի է թուրքի գնդակը, քան դավաճան հայի
02:13
Զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի ծնողների համար գերադասելի է թուրքի գնդակը, քան դավաճան հայի



Զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի ծնողների համար գերադասելի է թուրքի գնդակը, քան դավաճան հայի

Ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը 2012-ի երկու ամիսներին Հայաստանի զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված 8 զինծառայողներից մեկն է: Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 19-ամյա Ալբերտ Ադիբեկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացավ: Հիշեցնենք, որ նախնական վարկածի համաձայն՝ Ալբերտ Ադիբեկյանը սպանվել էր հակառակորդի արձակած գնդակից:

Ալբերտ Ադիբեկյանենց տանն ամեն ինչ հիշեցնում է Ալբերտին՝ սկսած նրա ամենասիրելի երաժշտական գործիքից՝ դաշնամուրից, վերջացրած նրա նկարներով, տետրերով և հուշերով: Դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 22-ին, խոսել է մոր՝ Մանուշակի հետ. ամեն ինչ նորմալ է եղել: 1992-ի նոյեմբերի 27-ին ծնված Ալբերտ Ադիբեկյանը յոթ տարեկանից դաշնամուր էր նվագում, ու թեև սկզբնական շրջանում դաշնամուր չուներ, ստեղնաշար է նկարել և վիրտուալ դաշնամուր նվագել, մինչև մանկավարժ մայրը կկարողանա դաշնամուր գնել. «Նկարում էր, երգեր գրում, հրաշք ֆիզիկոս էր, մաթեմատիկոս, լավ մարդ, ընտիր զավակ, շատ արժեքավոր մարդ կորցրինք»,- այսպես են բնորոշում նրան ծնողները: Սովորում էր ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետում, բանակից հետո շարունակելու էր ուսումը, իսկ նպատակները շատ էին: Նա ընկերության ոգին և ուրախությունն էր:

Երկու եղբայր էին, երկուսն էլ ծառայել են Տավուշի մարզի Չինարի գյուղում: Եղբայրն ավելի վաղ է զորացրվել, Ալբերտը հասցրեց ծառայել մեկ տարի և չորս ամիս:

Ձեռքս ընկավ Ալբերտի 9-րդ դասարանի ռազմագիտության տետրը՝ կոկիկ, մաքուր գրված և նկարազարդ՝ զենքերի տեսակներով: Նոր տարուց առաջ յոթ օրով եկել է «օտպուսկ», հետո վերադարձել, սուր շնչառական հիվանդության պատճառով հոսպիտալում պառկել, իսկ դուրսգրման հաջորդ օրը բարձրացել էր դիրքեր:

Մինչ ծնողներին հայտնել էին, որ որդին զոհվել է դիպուկահարի գնդակից, օրերս Ալբերտ Ադիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային ծառայության քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի նկատմամբ. պարզվում է՝ Ալբերտը սպանվել է վերջինիս արձակած գնդակից: Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քանի դեռ գործը նախաքննության փուլում է, ծնողներն ավելորդ են համարում որևէ մեկնաբանություն անել: Դիահերձարանում Ալբերտի ընկերներից մեկը, ի դեպ, չի նկատել որովայնի շրջանում որևէ կապտուկ, նրա խոսքերով՝ վզից ներքև իդեալական մաքուր վիճակ էր: Մինչ այդ, սակայն, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը ներկա է եղել դիահերձմանը, լրատվամիջոցներին փոխանցել էր, որ Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում, մինչդեռ հառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող:

Ծնողները որևէ մեկնաբանություն չեն ուզում անել, քանի դեռ չկա դատաբժշկական եզրակացությունը, թեև նշում են, որ իրենց համար գերադասելի կլիներ թուրքի գնդակը, քան դավաճան հայի:

Ծնողները չեն հավատում, որ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի արձակված գնդակից է զոհվել Ալբերտը, անհեթեթ են համարում և նշում, որ որևէ մեկն այս պահին իրավունք չունի բաց վերքի վրա աղ լցնել. «Չեմ թողնի, որ մի օջախ էլ մարի, կործանվի ևս մեկ ճակատագիր… մի ցավեցրեք ավելի»,- հեկեկում էր մայրը՝ արցունքների միջից ավելացնելով, որ ամեն մարտի 1-ի Ալբերտն է ձնծաղիկներ բերել իրեն, բայց այս անգամ ինքը տարավ որդու գերեզմանին…

Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 636 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024