Monday, 29.04.2024, 11:54

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը նոր iPad-3-ն է ներկայացրել

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը նոր iPad-3-ն է ներկայացրել

«Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է iPad-ի պլանշետային համակարգչի նոր սերունդը»,– հաղորդում է BBC-ն:

Պլանշետն (2048x1536 պիքսել) ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մարտի 16-ին: Այն կվաճառվի նույն գնով, ինչ գնով վաճառվել է իր նախորդը` iPad 2-ը։

Views: 562 | Added by: Admin | Date: 13.03.2012 | Comments (0)

ՄԱԿ-ի զեկուցողը քննադատել է Իրանին՝ մարդու իրավունքները խախտելու համար ՄԱԿ-ի զեկուցողը քննադատել է Իրանին՝ մարդու իրավունքները խախտելու համար

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուզող Ահմեդ Շահիդը, ով հետևել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, երկուշաբթի օրը քննադատել է երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի աճի միտումը:

Իր զեկույցում Շահիդը կոչ է արել 2009 թ. Իրանում ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետաքննություն իրականացնել:

Նա միաժամանակ կոչ է արել Իրանին վերանայել մահապատժի մասին օրենքը և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրականացում և մտքերի ազատ արտահայտում:

Իրանն ավելի վաղ հրաժարվել էր ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին Իրան մուտքի արտոնագիր տրամադրել, և նա ստիպված էր եղել զեկույցը գրել առանց երկիր այցելելու:

Views: 513 | Added by: Admin | Date: 13.03.2012 | Comments (0)

Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին Ով խոսում է պատերազմի մասին, ձգտում է պատերազմի. Տիգրան Կարապետյանը ՀՀԿ մասին

ՀՀԿ-ն չի ամաչում, դեռ մի բան էլ գովաբանում է իրեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման միտք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթի ներքաղաքական հատվածին:

«Խորը համոզմունք ունեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է: Ասում են, որ կենսաթոշակները 20 տոկոսով բարձրացել են ու դրանով հպարտանում են: Իսկ 20 հազար դրամի 20 տոկոսը 2 հազար դրամ է (4 հազար դրամ.- խմբ.): Թող տոկոսներով չխոսեն, թվերով խոսեն: ՀՀԿ-ն թվեր չի ասում, որովհետև դրանք խղճուկ են: Այնպես ... Read more »
Views: 487 | Added by: Admin | Date: 13.03.2012 | Comments (0)




AlaBalaNica Download Free\Скачать Бесплатно\Բեռնել Անվճար




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 27151 | Added by: Admin | Date: 09.03.2012 | Comments (8)



Զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի ծնողների համար գերադասելի է թուրքի գնդակը, քան դավաճան հայի

Ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը 2012-ի երկու ամիսներին Հայաստանի զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված 8 զինծառայողներից մեկն է: Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 19-ամյա Ալբերտ Ադիբեկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացավ: Հիշեցնենք, որ նախնական վարկածի համաձայն՝ Ալբերտ Ադիբեկյանը սպանվել էր հակառակորդի արձակած գնդակից:

Ալբերտ Ադիբեկյանենց տանն ամեն ինչ հիշեցնում է Ալբերտին՝ սկսած նրա ամենասիրելի երաժշտական գործիքից՝ դաշնամուրից, վերջացրած նրա նկարներո ... Read more »

Views: 633 | Added by: Admin | Date: 07.03.2012 | Comments (0)

Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում Օբաման հույս ունի Պուտինի հետ շփվել Քեմփ-Դևիդում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ իրեն կհաջողվի ոչ պաշտոնական միջավայրում շփվել Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 18-19-ը Քեմփ-Դևիդում կայանալիք «ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, որ G8–ի գագաթնաժողովը կկայանա ոչ թե Չիկագոյում, ինչպես նախապես պլանավորված էր (այստեղ մայիսի 20-21-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը), այլ` Քեմփ-Դևիդում:

«Սովորաբար մենք համատեղում ենք G8–ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն երկու անգամ գալ: Բայց «ութնյակի» գագաթնաժողովը տարբերվում է քիչ պաշտոնականությամբ, մենք բավականին բացահայտորեն խոսում ենք տարբեր հարցերի շուրջ: Մարդիկ նախընտրում են գտնվել ոչ պաշտոնական միջավայրում: Տարվա այդ ժամանակ Քեմփ-Դևիդում լավ կլինի ... Read more »
Views: 504 | Added by: Admin | Date: 07.03.2012 | Comments (0)

Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով Արմեն Ղազարյանի (Պզո) հանցակիցն ազատազրկվել է 14 տարով

Jacksonville.com կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարությունների մեջ մեղադրվող 49-ամյա Արթուր Մանասարյանը: Վերջինս 9 կեղծ ընկերություն էր բացել և ապահովագրական գումարներ ստանալու նպատակով 7,4 մլն դոլարի վճարման ենթակա հաշիվներ ուղարկել: Նրանից նաև 1,8 միլիոն դոլար կբռնագանձվի հօգուտ ԱՄՆ դաշնային կառավարության:

Արթուր Մանասարյանի հանցակիցներն են եղել 28-ամյա Խորեն Գասպարյանը, որին 20 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք է սպառնում, և 57-ամյա Գեղամ Սարգսյանը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտվեց խոշոր զեղծարարություն բժշկակ ... Read more »
Views: 625 | Added by: Admin | Date: 03.03.2012 | Comments (0)

«Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև «Ադրբեջանը երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին». Իլհամ Ալիև

Թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է միջազգային իրավունքի հարթության վրա: Անհնար է հանգել որևէ պայմանավորվածության միջազգային իրավունքի շրջանակներից դուրս: Նախ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղը պատմական և վաղեմի ադրբեջանական տարածք է (մինչև 20-րդ դարի առաջին քառորդը միջազգային հանրությանն անծանոթ է եղել «ադրբեջանցիներ» բառը, փոխարենը Արևելյան Անդրկովկասում ապրող թյուրքական և իրանական ծագում ունեցող քոչվոր և կիսաքոչվոր մահմեդական ցեղախմբերի համար քաջ հայտնի է եղել «կովկասյան թաթարներ» բառը՝ այլ հ ... Read more »
Views: 648 | Added by: Admin | Date: 03.03.2012 | Comments (0)

« 1 2 3 4 5 »

www.imblog.ucoz.com © 2024