Monday, 29.04.2024, 19:27

Twitter-ը ներկայացրել է նոր բջջային ինտերֆեյս Twitter-ը ներկայացրել է նոր բջջային ինտերֆեյս

Twitter միկրոբլոգների ցանցը ներկայացրել է բջջային հեռախոսների համար ինտերֆեյսի նորացված տարբերակը: Այն ստեղծվել է այնպես, որ դեպի կայք մուտք ունենան ոչ միայն սմարթֆոնների, այլ նաև սովորական բջջային հեռախոսների տերերը:

Նոր տարբերակը աշխատում է բրաուզերների հին տարբերակներով, ինչպես նաև միանում է ինտերնետին թույլ հնարավորություններով ցանցի միջոցով: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում: Նորացված տարբերակում օգտատերերին հասանելի է դարձել նաև Discover բաժինը, որտեղ կարելի է տեսնել հայտնի հաղորդագրությունները: Սեփական թուիթները կհավաքվեն Me կոճակի տակ:

Օրեր առաջ էլ Twitter-ը թարմացրել է միկրոբլոգային բջջային առաջարկը iPhone-ի և Android-ի համար:

... Read more »

Views: 690 | Added by: Admin | Date: 09.05.2012 | Comments (0)

Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը Apple-ի սխալը վտանգի տակ է դրել Mac OS X Lion –ի օգտատերերի ծածկագրերը

Mac OS X Lion օպերացիոն համակարգի վերջին թարմացումը խոցելի է, ինչը վտանգ է ներկայացնում օգտատերերի անձնական տվյալների համար: Այս մասին գրում է ZDNet-ը:

Mac OS X-ի 10.7.3 տարբերակում չկոդավորված ծածկագրերը պահպանվում են debug log-ում, ինչը կարող է հետաքրքրության օջախ դառնալ հաքերների և այլ օգտատերերի համար: Համակարգչում չկոդավորված ծածկագրի պահանումը Apple –ի ինժեներներից մեկի սխալն է:

Ծածկագրերի արտահոսքը Mac OS X 10.7.3-ի բոլոր օգտատերերին չի սպառնում, այլ միայն նրանց, ովքեր նոր թարմացման անցնելուց հետո շարունակում են օգտվել կոդավորման հին համակարգից՝ FileVault-ից:

Սխալի մասին առաջին անգամ օգտատերերը բարձրաձայնել են փետրվարի 6-ին: Apple – ... Read more »

Views: 620 | Added by: Admin | Date: 07.05.2012 | Comments (0)

ԲՀԿ-ն հաղթել է միայն Կոտայքում ԲՀԿ-ն հաղթել է միայն Կոտայքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ասուլիսում ներկայացրեց 1963 ընտրատեղամասերից ստացված արդյունքների նախնական ամփոփումը և ըստ մարզերի իրավիճակը:
Ըստ այդմ` ՀՀ բոլոր մարզերում առաջատար է ՀՀԿ-ն, բացի Կոտայքից, որտեղ առավել թվով ձայներ հավաքել է ԲՀԿ-ն:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՀՀԿ` 44.11%,
ԲՀԿ` 30.14%,
ՀԱԿ` 7.11%,

«Ժառանգություն» կուսակցություն` 5.79%,
ՀՅԴ` 5.71%,
ՕԵԿ`5.5%,
ՀԿԿ` 1.06%,
ՀԴԿ` 0.37%,
ՄՀԿ` 0.21%:

Ժամը 13:00-ին ԿԸՀ-ն հրավիրել է նիստ` համամասնական արդյունքների կազմման և հրապարակման համար:

Հղում 1in.am

Հավանեցի՞ր, դե ... Read more »

Views: 496 | Added by: Admin | Date: 07.05.2012 | Comments (0)


Համատեղ խայտառակության օրը Համատեղ խայտառակության օրը

Մայիսի 6-ը պայքարի վերջին օրն է, հայտարարում էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը մայիսի 3-ի նախընտրական վերջին հանրահավաքի հարթակից, որտեղից այդ օրը նաև Գագիկ Ծառուկյան էին ցիտում ավազակապետության դեմ պայքարի առաջամարտիկները: Այսօր մայիսի 7-ն է, ու հետևելով ԿԸՀ ամփոփագրերին՝ պարզ է դառնում, որ մայիսի 6-ը իսկապես պայքարի վերջին օրն էր, պարզապես այն օրը, երբ պարզ դարձավ, որ պայքար արդեն վաղուց չկա, այլ կա ինտրիգների մեջ խորամուխ եղած և իշխանության տարբեր սեգմենտների հետ տարատեսակ պայմանավորվածությունների ցանցում խճճված մի ընդդիմություն, որի համար մայիսի 6-ն իսկապես վերջին օրն էր, որովհետև այդ ընդդիմությունն այդ օրը ցույց տվեց իր անկենսունակությունն ու ոչ ադեկվատությունը իրավիճակին: Այդ ընդդիմությունը մտել էր իշխանական կանոններով իշխանության դեմ խաղալու, ու պարտութ ... Read more »
Views: 478 | Added by: Admin | Date: 07.05.2012 | Comments (0)

Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը (լուսանկարներ) Կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածվողը

Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Այս մասին հայտնում է aravot.am կայքը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։

Հ. Սարգսյանը կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ: Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան են բերել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ովքեր դիմակավորված են եղել և զինված: Ոստիկանության քննչա ... Read more »

Views: 508 | Added by: Admin | Date: 16.04.2012 | Comments (0)

Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան Սերժ Սարգսյանը վերակենդանացնում է գարշահոտ, դիակ դարձած ՕԵԿ-ին. Պ. Մակեյան

«Ոչ մի տարօրինակություն էլ չկա, էդ սուտ հարցումը, որը հրապարակվել է, Բաղրամյան 26-ում է կատարվել, որովհետև վերջին մեկ-երկու ամսվա ՕԵԿ-ի քարոզչությունը և Սերժ Սարգսյանի մասնակցությունը բերում է նրան, որ փորձում է ՕԵԿ-ի համար անցողիկ շեմ նկարել»,- «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում «Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի հրապարակած հարցման արդյունքների մասին կարծիք հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ ըստ այդ հարցման արդյունքների՝ եթե ընտրությունները լինեին այս շաբաթ, ընտրողների 24 %–ն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 22 %-ը` ԲՀԿ-ին, և 16 %-ը՝ ՕԵԿ-ին։ Նույն կուսակցությունների լիդերներն էլ հայտնվել էին ... Read more »
Views: 470 | Added by: Admin | Date: 16.04.2012 | Comments (0)

Մինչև չիմանանք, թե ինչ ենք ուզում

Մինչև չիմանանք, թե ինչ ենք ուզում

Ինչ է ուզում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում և ինչ է ուզում միջազգային հանրությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, և արդյոք որքանով են այդ ուզածները իրար հտ փոխկապակցված և որը որից է բխում: Այդ հարցերը թերևս էական են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: Որ կատարվում է ճակատագրական, վճռորոշ ինչ որ գործընթաց, թերևս վեր է կասկածից: Բայց թե հատկապես ինչ, հատկապես որ ուղղությամբ, հատկապես ներքինն է Ղարաբաղի համար, թե Ղարաբաղն է ներքինի համար, այդ հարցերի պատասխանները շատ մշուշոտ են:

Նկատելի է նաև, որ թե արտերկրում, թե Հայաստանի ներսում շատ քիչ ցանկություն կա հասարակությանը տալ այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ: Առավելագույնը բավարարվում են միա ... Read more »
Views: 505 | Added by: Admin | Date: 16.04.2012 | Comments (0)

Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀՀԿ համագումարին Սերժ Սարգսյանի համար ելույթ գրողը վերջինիս դրել էր անհարմար վիճակի մեջ. պատճառը, ըստ խորհրդարանականի, ելույթում կարմիր թելի պես անցնող Սերժ Սարգսյանի՝ իրեն հավատալու խնդրանքն է: Այս մասին Սաֆարյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Սա նշանակում է, որ ելույթ գրողը Սերժ Սարգսյանին ի սկզբանե դրել էր խոցելի վիճակում: Խոսքում նշվում է այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսիք են հավատը, հույսը, որոնք վաղուց իշխանությունների վրա չեն տարածվում, ՀՀԿ հետ աղերս չունեն: Անկեղ ... Read more »
Views: 567 | Added by: Admin | Date: 13.03.2012 | Comments (0)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի իշխանություններին օգնելու մանդատը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի նոր իշխանություններին ցուցաբերվող օգնությունը և կոչ է արել նրանց հետևել երկրում մարդու իրավունքների պահպանմանը:

Երկուշաբթի օրն ընդունված որոշման համաձայն՝ ԱԽ–ն «իր խորին մտահոգությունն է հայտնում այն լուրերի կապակցությամբ, որ երկրում դեռևս շարունակվում են մարդկանց ապօրինի ազատազրկումները, ձերբակալությունները, խոշտանգումները և առանց դատավարության մահապատժի ենթարկելը»:

ՄԱԿ-ի ուժերը կօգնեն Լիբիայի իշխանություններին իրականացնել դեմոկրատական կառույցների կառավարումը, ընտրությունների անցկացումը, մարդու իրավունքների պահպանումը, կօգնեն պայքար մղել զեն ... Read more »
Views: 1206 | Added by: Admin | Date: 13.03.2012 | Comments (1)

« 1 2 3 4 5 »

www.imblog.ucoz.com © 2024